
Դոլարն էժանացավ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 18-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.82 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06%-ով։ Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2 միլիոն 400 հազար դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայի վրա. 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405 դրամով և վաճառվում 408 դրամով: