Նման գործողություն իրականացնողները նման են տառականների, նրանք միայն որպես տառական կարող են աշխատել

iLur.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման փաստը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատասխանել է.

«Հասարակության մեջ ներդրվում է մի նոր երևույթ, շատ բացասական երևույթ, և դրա հեղինակները լավ չեն պատկերացնում իրենց գործունեության հետևանքները: Նման մոդելը բերում է նրան, որ հասարակության այն հատվածը, որը դեռ չի կայացել, դեռ որոնումների մեջ է՝ երեխաները, պատանիները և այլն, ստանում են գործունեության մի շաբլոն, որը ի սկզբանե բացառում է պատիվը, արժանապատվությունը, սեփական կարծիք ունենալու և արտահայտելու համարձակությունը:

Չեմ կարծում, որ նման մոդել ներդնողները կարճամիտ են ու չեն հասկանում, որ դա հասարակության բարոյականության նկատմամբ լուրջ դիվերսիա է: Ինքս ինձ արդեն հարց եմ տալիս՝ ովքե՞ր են մեր երկրում այն մարդիկ, կամ  համակարգի այն ներկայացուցիչները, որոնք հասարակության հոգեկան առողջության նկատմամբ դիվերսիա են իրականացնում»:

Հարցին էլ, թե ո՞ւմ եք տեսնում այս ամենի թիկունքին՝ իշխանությունների՞ն, ԱԱԾ-ի՞ն, թե՞ ինչ-որ անհատների, Գուրգեն Արսենյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Չեմ կարող միանշանակ պատասխանել, որովհետև նման գործողություն իրականացնողները նման են խավարասերների, տառականների: Նրանք կարող են միայն որպես տառական աշխատել, մթության մեջ: Նրանք իրենց երբեք լուսավոր տեղում չեն կարող պատկերացնել: Դա տառականի հոգեբանություն է ընդամենը»:

Տեսանյութեր

Լրահոս