Բաժիններ՝

Հմայակ Հակոբյան. «Քադդաֆին ձեռքը ոտքին էր խփում և գոռում՝ շայթան» (տեսանյութ)

Մեր հայրենակից, աճպարար Հմայակ Հակոբյանը Pravda.ru-ին պատմել է, թե ինչպես է ելույթ ունեցել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի համար, և վերջինս ինչպես է արձագանքել։

Հարցազրույցում իլլյուզիոնիստը նշել է, որ ելույթ է ունեցել աշխարհի 65 երկրներում, նախագահների և թագավորական ընտանիքների առջև։ Ուրախացրել է անգամ Լեոնիդ Բրեժնևին և նրա շքախմբին։  Հ. Հակոբյանը  նաև հիշել է, որ Լաս-Վեգասում ելույթից հետո իրեն մոտեցել է Մայքլ Ջեքսոնը, որպեսզի արտահայտի իր հիացմունքը։

«Սկզբում մտածեցի, որ դա նմանակն է և զարմացա, թե ինչ նման է։ Հետո պարզվեց, որ հենց Մայքլ Ջեքսոնն է։ Մեզ ծանոթացրեցին, և ես անձամբ նրա համար խաղաքարտերով ֆոկուս ցույց տվեցի։ Նա երեխայի պես հիանում էր»,- ասել է Հակոբյանը։

Սակայն ամենից շատ իլլյուզիոնիստի մոտ տպավորվել է Լիբիայի նախկին բռնապետ Մուամմար Քադդաֆիի հետ հանդիպումը. «Իմ աճպարարությունները ամենից շատ զարմացրել են Քադդաֆիին, 1988 թվականին։ Ինձ և ևս երկու արտիստների հրավիրել էին Լիբիայի նրա նստավայր։ Ես նրան ժամերով ֆոկուսներ էի ցուցադրում, իսկ նաև  ձեռքը ոտքին էր խփում և գոռում՝ շայթան։ Եթե իմանայի, թե նա ինչ մարդ է, նման ռիսկի չէի դիմի»,- պատմել է Հմ. Հակոբյանը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս