Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատրաստ է անցնել պլաստիկ փողի

Իր պահպանողական մոտեցումներով աչքի ընկնող Մեծ Բրիտանիան պատրաստ է ամենապրոգրեսիվ քայլերի գնալ, երբ խոսքը վերաբերում է ֆինանսներին։ Առաջիկա երեք տարիների ընթացքում պառլամենտական միապետությունը կարող է ընդհանրապես հրաժարվել արդեն 300 տարի օգտագործվող թղթադրամներից և ամբողջությամբ անցնել պլաստիկ փողին։

Պլաստիկե փողերը ավելի դիմացկուն, ջրից չեն վախենում և դրանք ավելի դժվար է կեղծել. կառավարության տեսակտն է փոխանցում Daily Mail-ը։ Անգլիայի բանկն արդեն մրցույթ է հայտարարել պլաստիկ փողերի ստեղծման համար։ Այդ նպատակով կառավարությունը մտադիր է ծախսել 1 միլիարդ ֆունտ ստերլինգ։

Պլաստիկ փողը շուկայում կարող է շրջանառվել մինչև 40 ամիս։ Մինչդեռ թղթադրամի կյանքն ավելի կարճ է՝ 6 ամիս։ Իհարկե, պլաստիկե փողի անցնելը բավական մեծ ծախսերի հետ է կապված և բացի այդ՝ անհրաժեշտ կլինի բանկոմատները համապատասխանեցնել նոր դրամներին։ Սակայն բրիտանական կառավարությունը համոզված է, որ երկարաժամկետ հեռանկարում, պլաստիկե փողն ավելի ձեռնտու է։

Նշենք, որ պլաստիկե փողերի ներդրման հարցում ամենաառաջինը ավստրալացիներն են։ Առաջին պլաստիկե դրամները Ավստրալիայում հայտնվել են դեռ 1988 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս