Բաժիններ՝

Աշխարհին տավարի մսի դեֆիցիտ է սպասվում

Տավարի մսի գները հաջորդ տարի կարող են ռեկորդային աճ գրանցել։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով հոլանդական Rabobank-ի հետազոտությանը։ Վերլուծաբանների հաշվարկներով, համաշխարհային շուկայում տավարի մսի առաջարկը վերջին 6 տարվա ընթացքում չեն փոխվել։

Կոնկրետ ԱՄՆ-ում, որը հանդիսանում է տավարի մսի՝ աշխարհի խոշորագույն արտադրողը, արտադրության ծավալները կկրճատվեն։ Դա տեղի կունենա անկախ այն հանգամանքից, թե երկրի միջին արևմտյան շրջաններում երաշտը կկրկնվի՞, թ՞ ոչ։ Եթե արոտավայրերը առատ անձրևների շնորհիվ չչորանան, ապա միևնույն է՝ տավարի մսի արտադրությունը կկրճատվի 9%-ով։  Հակառակ դեպքում անկումը կկազմի  ավելի քիչ՝ 4%, քանի որ ֆերմերները կձգտեն որքան հնարավոր է շուտ մորթել իրենց անասունները։

Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում տավարի մսի գինն աճել է մոտավորապես 8%-ով։

Մյուս կողմից, ըստ կանխատեսումների, ԱՄՆ-ում կկրճատվի նաև տավարի մասի սպառումը։ 2013 թվականին յուրաքանչյուր ամերիկացի տարեկան կսպառի միջինը 55 (22կգ) ֆունտ տավարի միս։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 58 ֆունտ։ Սակայն այդ անկումը բավարար չի լինի շուկայում առաջարկն ու պահանջարկը հավասարակռռելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս