Բաժիններ՝

Թիմակիցներս ինձ ձմերուկ են կոչում, իսկ Օզիլին` դի. Իկեր Կասիլյաս

Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը կոչ է անում չհավատալ այն խոսակցություններին, որոնց համաձայն` թիմի ներսում լարվածություն է տիրում։ Այս մասին նա հայտարարել է La Sexta Deportes-ին տված հարցազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ լուրերը իր և Կրիշտիանո Ռոնալդուի միջև առկա լարվածության մասին կեղծ են։

«Կանցկացնեի հանգստյան օրերը Կրիշտիանոյի հետ։ Ասեմ ավելին, նաև կվճարեի բոլոր ծախսերը (ժպտում է)։

Իհարկե Ռոնալդուն, Պեպեն և Կոենտրաուն ավելի շատ ժամանակ են իրար հետ անցկացնում։ Դա բնական է, նրանք անընդհատ մեկնում են Պորտուգալիայի հավաքականի հանդիպումներին։

Հարաբերությունները թիմի ներսում լավն են, քանի որ կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ կատակասեր Մարսելոն և լռակյաց Օզիլն, ում տվել ենք դի մականունը։

Ինձ ձմերուկ են կոչում, քանի որ գլխիս չափերը մարմնիս համեմատ շատ մեծ է»,- ասել է Իսպանիայի հավաքականի դարպասապահը։

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս