Բաժիններ՝

Ինչպես բռնաբարեց, որ կուսաթաղանթը չվնասեց. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դա­տարանում, դատավոր Ա. Դանիելյանի նախագահությամբ, շա­րունակվում է Գոո Կիրակոսյանի և նրա պաշտպան, ՀՀ փաստա­բանների պալատի անդամ Ռաֆիկ Սաֆարանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Երեկվա դռնբաց դատական նիստը հետաձգվեց, և այն կշա­րունակվի դեկտեմբերի 21-ին: Էրեբունի և Նուբարաշեն վար­չական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դա­տավոր Վարդան Գրիգորյանի դատավճոով Գոո Կիրակոսյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է անչափահաս Գ. Ցոգոլակյանին բռնաբարելու եւ նրանից 1.700 000 հազար դրամի` 120 գրամ ոսկյա զարդեր հափշտակելու համար:

Գոռ Կիրակոսյանը անչափա­հասին ծանոթացել է «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցի միջոցով: Ըստ գործի նյութերի, նա հրավիրել էր անչափահասին «Մարգարիտա Փենյա» ՍՊԸ հյուրանոց:

20-ամյա Գոռը հրաժարվում է, ասելով, թե ինքը մատով անգամ չի կպել նրան, որ աղջնակը իրեն հանդիպել է մի քանի ան­գամ գիշերով, և ինքն էլ նրա ակնարկներին ասել է «խելքդ գլուխդ հավաքի»:

Ուշադրության արժանի են մի քանի հանգամանքներ. ոստիկա­նության բաժնում անչափահասը բացատրություն է տվել, որ իր կամքով է տեղի ունեցել բռնաբա­րությունը: Այդ բացատրությունը նա տվել է մանկավարժի ներկա­յությամբ: Իսկ դատաբժշկական փորձաքննությամբ նրա կուսաթաղանթը վնասված չի, ավելին` որևէ կապտուկ, այլ վնասվածք­ներ մարմնի վրա չեն հայտնա­բերվել:

Գոռը խոշորամարմին է, աղջ­նակը` փոքրամարմին, և ըստ պաշտպանի էլ, եթե անգամ իր պաշտպանյալը փորձ աներ նրան «կպնելու», ապա կապ­տուկ, որևէ հետք կմնար:

Գոռն ընդունում է, որ աղջնա­կից վերցրել է ոսկյա իրերը, իրեն գումար է պետք եղել, և նա որ­պես իր ծանոթի տվել է դրանք (ի դեպ, տնեցիներից թաքուն), սակայն չի ընդունում իրեն առա­ջադրված մեղադրանքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս