ԲՀԿ որոշման հիմքում որոշակի ազդեցություններ կան, բայց ոչ ընդդիմության կողմից. Երջանիկ Աբգարյան

ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի համար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման և որևէ թեկնածուին չսատարելու մասին որոշումները անականկալ չէին. «Ես սպասում էի նման զարգացումների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երջանիկ Աբգարյանը:

ԲՀԿ-ի որոշումը Երջանիկ Աբգարյանը տրամաբանական է համարում. «Կան փաստեր, որոնց հաշվառումը բերում է նման որոշման հիմնավորման»:

Մեր հարցին, թե ԲՀԿ-ի կողմից առաջ քաշած քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ընդդիմության չմիավորվելը կարո՞ղ էր դառնալ նման որոշման պատճառ, Երջանիկ Աբգարյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Որոշման հիմքում որոշակի ազդեցություններ կան, ոչ ընդդիմության կողմից»:

Մեր դիտարկմանը, թե մամուլում տարածած հրապարակումները, թե Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, կարո՞ղ էր ԲՀԿ առաջնորդի նման որոշման հիմքը դառնալ, ՀՀՇ անդամը նշեց, թե «այդ հանդիպման շուրջ ինքը գաղափար չունի և իրեն չի էլ հետաքրքրում՝ նրանց հանդիպումը դարձա՞վ այս արդյունքի հիմքը, թե՞ ոչ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս