Թող իրենց որոշումների պատասխանատվությունն իրենք ստանձնեն և մեղքը փնտրեն իրենց մեջ. Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համարում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշումը` նախագահական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ, մեկնաբանելու կարիք առանձնապես չունի, քանի որ դա բացառապես իր անձնական և կուսակցության գործն է:

ՀՅԴ ներկայացուցիչը հրաժարվեց խոսել նաև նման որոշման հնարավոր պատճառների մասին: «Բազմաթիվ պատճառներ կարող են լինել, բայց դրանց մասին ես չեմ ցանկանում խոսել: Միայն մեկ բան կարող եմ ասել. որոշ քաղաքական գործիչներ, քաղաքական վերլուծաբաններ և շրջանակներ փորձում էին այդ որոշման մեղքը բարդել ուրիշների վրա: Թող իրենց  գործողությունների տրամաբանությունը, որոշումների պատասխանատվությունն իրենք ստանձնեն և մեղքը փնտրեն իրենց մեջ»,- 168.am-ին ասաց Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե տարօրինակ չէ՞, որ խորհրդարանում ներկայացվածության առումով երկրորդ քաղաքական ուժը որոշեց չեզոքություն պահպանել, Աղվան Վարդանյանն այսպես պատասխանեց. «Տարօրինակն այլ գնահատական է, բայց ակնհայտ է, որ վերջին օրերի զարգացումները և լրատվական որոշ արտահոսքերը շատ հավանական էին դարձնում և բոլորովին անակնկալ չէր այդպիսի որոշումը»:

Աղվան Վարդանյանը չկանխատեսեց, թե ինչպես կազդի այս որոշումն ընդհանուր քաղաքական դաշտի գործողոթյունների վրա`նշելով միայն, որ Դաշնակցությունն իր բոլոր գործողություններն արել է առանց պայամանավորելու այս կամ քաղաքական  ուժի կամ գործչի հավակնություններով:

Կարդացեք նաև

«Մենք մեր ճանապարհով շարունակելու ենք գնալ, մեզ վրա չի ազդելու, մյուսների մասին չեմ կարող ասել»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

 

Տեսանյութեր

Լրահոս