ԲՀԿ-ն վախեցավ կորցնել բիզնեսը

«Ամեն դեպքում ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում նախագահական ընտրություններին մասնակցելու իր  ձևաչափը: Պարոն Ծառուկյանի իրավունքն էր առաջադրվել կամ չառաջադրվել, բայց զգալի ժամանակ այդ խոսակցությունը չէր հերքում, որ ինքը պետք է առաջադրվի և ընդհանրապես որ «Բարգաված Հայաստանը» պետք է թեկնածու ունենա: Հանկարծ այն օրվանից հետո, երբ հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ՝ հայտարարում է, որ չի առաջադրվի: Դա, իհարկե, մտորումների տեղիք է տալիս»,- 168.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը`անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի`նախագահական ընտրություններուն չառաջադրվելու և որևէ թեկնածուին չպաշտպանելու մասին որոշմանը:

Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը, Հովսեփ  Խուրշուդյանը պատասխանեց, թե հստակ մեկնաբանություններ չի կարող տալ, սակայն դրա դրդապատճառների մասին կարելի է նաև կռահել` հաշվի առնելով հայաստանյան իրողություննեը:

«Մենք հասկանում ենք, որ  ցանկացած բիզնես խոցելի է իշխանությունների ազդեցությունների  առջև: Այդ իմաստով՝ այնքան էլ անսպասելի չէր այդ որոշումը»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակը:

Հարցին, թե այս հայտարարությունն ի՞նչ կարող է փոխել քաղաքական դաշտում և մասնավորապես՝ ինչպե՞ս կազդի այլ քաղաքական ուժերի որոշումների վրա, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, թե «ժառանգությունը» երբեք չի սպասել այլ քաղաքական ուժերի որոշումներին և  իր օրակարգը չի պայմանավորվել այլ քաղաքական ուժերով:

Կարդացեք նաև

«Իհարկե, ավելի հստակություն մտավ, դա դրական է: Այդ անորոշորությունը, որը կար  ԲՀԿ-ի մասով՝ վերացավ: Անորոշությունը քաղաքական դաշտին որևէ դրական բանի չէր բերում»,- կարծիք հայտնեց Հովսեփ Խուրշուդյանը:

Գագիկ Ծառուկյանի «ձեռնպահ» պահվածքը, ըստ Հովսեփ Խուրշուդյանի, չի կարող որոշիչ լինել ընտրական լարվածության հարցում:

«Դա կախված է քաղաքական ուժերի որդեգրած ռազմավարությունից,  բայց չեմ կարծում այդ որոշումն ընտրական լարվածությունը կուժեղացնի կամ կթուլացնի»,- նշեց Հ.Խուրշուդյանը:

Տեսանյութեր

Լրահոս