
Ինյեստային ավելի բարձր եմ դասում Մեսսիից և Ռոնալդուից. Բորիս Բեքեր

Գերմանացի լեգենդար թենիսիստ Բորիս Բեքերը կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան:
«Իմ ֆավորիտն Ինյեստան է: Այնքան էլ դժվար չէ տիտղոս նվաճել «Բարսելոնայի» կազմում, իսկական վարպետությունը երևում է հավաքականում: Ինյեստան ապացուցել է, որ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Հենց այդ պատճառով էլ նրան Մեսսիից և Ռոնալդուից բարձր եմ դասում: Չնայած որ այս ֆուտբոլիստները չափազանց շատ գոլեր են խփել իրենց ակումբներում, նրանք դեռ ոչնչի չեն հասել հավաքականների հետ», – Բեքերի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը