Տուգոն վաճառել է «Աստաֆյանը». մամուլ
«Երևանի «Աբովյան» փոդոցում գործոդ ամենահին «օբյեկտներից» մեկը վաճաովել է: Խոսքը «Աստաֆյան» զվարճանքի կենտրոնի մասին է, որի սեփականատերը, ինչպես հայտնի է, Աժ նախկին պատգամավոր Արսեն Ավագյանն էր: Արսեն Ավագյանը երևանցիների շրջանակներում հայտնի է «Տուգո» մականվամբ:
«ՉԻ» տեղեկությունների համաձայն` Տուգոյի ֆինանսական դրությունը վերջին շրջանում վատացել է, և վերջինս որոշել է պարզապես վաճաոել իր սեփականությունը: Չնայած` Տուգոյի շրջապատում խոսում են, թե նա դժգոհնլ է, որ իր «օբյեկտն» այլևս չի արդարացնում իրեն, և մարդիկ դադարել են հաճախել «Աստաֆյան»:
Ըստ այդմ` Տուգոն որոշել է ոչ եկամտաբեր բիզնեսից ազատվել: Նկատենք նաև, որ Տուգոն քաղաքի այն ակտիվ մարդկանցից է, որոնք մշտապես ներգրավված են լինում րնտրական գործընթացներում: 2007 թվականին կայացած խորհրդարանական րնտրությունների ժամանակ վերջինս «աշխատում էր» ԲՀԿ-ի օգտին և Աժ-ում էլ համարվում էր Ծաոուկյանի մտերիմ գործարարներից մեկը: Թե այս պահին քաղաքական ինչ կողմնորոշում ունի Տուգոն` դժվար է ասել: Ժամանակները փոքր-ինչ այլ են, և շատերն են այս օրերին խաոը` չկողմնորոշված»,- գրում է «Չորրորդ Իշխանություն» օրաթերթը: