
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տոնածառը կզարդարեն երեխաները

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տոնածառը զարդարելու են երեխաները: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:
«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպում է ամանորյա հեքիաթային հանդիպում երեխաների հետ: Բոլոր երեխաները, ովքեր նախապես կգրանցվեն, կկարողանան մասնակցել դեկտեմբերի 26-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրում կայանալիք խաղալիքների պատրաստման արարողությանը: Միջոցառման ընթացքում երեխաները կպատրաստեն իրենց ցանկացած խաղալիքները և կզարդարեն արվեստի կենտրոնի տոնածառը»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Սոխակյանը:
Լիլիթ Սոխակյանի խոսքով՝ այս միջոցառումը մեկն է այն անակնկալներից, որ մինչ ամանոր սպասվում է արվեստի կենտրոնի այցելուներին, հատկապես երեխաներին: «Դեկտեմբերի 26-ին խաղալիքներ պատրաստող երեխաներին շնորհավորելու կգան ձմեռ պակիկն ու ձյունանուշը: Ցանկանում ենք, որպեսզի երեխաներն այդ օրը նվերներով հեռանան: Նշեմ, որ մուտքն ազատ է, կարող են մասնակցել բոլոր երեխաները՝ նախնական գրանցմամբ»,- ասաց Լիլիթ Սոխակյանը: