«Հարսնաքարի» գործով դատական նիստը տեղի չունեցավ

«Հարսնաքարի» գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատարան չէին ներկայացել գործով մեղադրյալներ Արման Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ու Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը: Երկու պաշտպանների բացակայությունը դատարանը համարեց անհարգելի՝ չնայած Միհրան Պողոսյանը հաղորդել էր, որ հինգ րոպեի ընթացքում կներկայանա դատական նիստին:

Միհրան Պողոսյանը դեռևս նախորդ դատական նիստի ընթացքում դատարան էր ներկայացել ծանուցագրեր այն մասին, որ այսօր ծանրաբեռնված է լինելու մեկ այլ դատական նիստով և հնարավորություն չի ունենալու դատարան ներկայանալ 14:00-ին:

Հաշվի առնելով, որ գործով մեղադրյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը ևս ներկայացրել էր ծանուցագրեր՝ մեկ այլ դատանա նիստով ծանրաբեռնված լինելու մասին, և որ նիստը տեղի էր ուենալու 16:00-ին, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը դատական նիստը նշանակել էր այսօր 14:00-ին:

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստի ընթացում պետք է հարցաքննվեր գործով տուժող Արկադի Աղաջանյանը: Վերջինիս հարցեր պետք է ուղղեին գործով մեղադրյալների պաշտպանները: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին:

Դեկտեմբերի 12-ին դատական նիստ չնշանակվեց՝ հաշվի առնելով, որ գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նիստին ներկայանալու հնարավորություն չէր ունենալու:

Տեսանյութեր

Լրահոս