Բակարի Սանյան կարող է տեղափոխվել Ինտեր
Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա պաշտպան Բակարի Սանյան կարող է տեղափոխվել Իտալիա: Այս մասին հայտնում է Transfermarkt.de-ն:
Սանյան չի կարողացել համաձայնության գալ «Արսենալի» հետ պայմանագրի երկարաձգման հարցով, ուստի ամռանն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի այլ ակումբում: Նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի «Ինտերը»:
Նշենք, որ Սանյան «Արսենալում» հանդես է գալիս 2007թ.-ից և «զինագործների» կազմում անցկացրել է 211 հանդիպում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը