
Փախստականները կարող են քաղաքացիություն ստանալ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, օրինագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիության ձեռքբերման համար դիմելու ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. դեկտեմբերի 14-ը, որպեսզի Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին հնարավորություն ընձեռվի դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն։