Բաժիններ՝

Մեսսիի վնասվածքը լուրջ չէ. Տիտո Վիլանովա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի ծնկի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ:

«Նա միայն ուժեղ հարված է ստացել: Սակայն մենք մի քանի լրացուցիչ թեստ կանցկացնենք, որպեսզի ամբողջությամբ հանգիստ լինենք: Սկզբին Մեսսին անհանգստանում էր, քանի որ չգիտեր, թե ինչ է եղել, սակայն նախնական ախտորոշումից հետո մի քիչ հանգստացավ», – Վիլանովայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» հետ հանդիպման ժամանակ Մեսսին ծնկի վնասված էր ստացել և լքել խաղադաշտը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս