Կմասնակցի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի երթին. մամուլ
«Կմասնակցի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՀԱԿ երթին, թե ոչ, դեռևս պարզ չէ: «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց Արման Մուսինյանը:
Սա ուշագրավ է նրանով, որ կարծիքներ էին հնչում, թե հնարավոր է Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշման մասին հայտնի դեկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաք-երթի ժամանակ:
Պարզվում է, սակայն, որ անգամ հանրահավաք չի լինելու, ինչպես մի քանի օր շարունակ սոցցանցերում իրազեկում էին ՀԱԿ ակտիվիստները: Միայն երթ է լինելու: Հնարավոր է անգամ ելույթներ չլինեն»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: