Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակը նկարահանվում է «ՏԷՑ-ի կռուգո՞ւմ». մամուլ
«2013 թվականին գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի` 2008 թվականի «Աոաջ Հայաստան» կարգախոսին կփոխարինի «Դեպի ապահով Հայաստան…» կարգախոսը: Ենթադրաբար, այս տարվա «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով անցած խորհրդարանական ընտրությունից հետո փոփոխությունները անգամ ՀՀԿ-ի համար ապահովություն չեն ապահովել: Հավատացի՞նք, թե՞ չէ, փոխվեցի՞նք, թե չէ, ՀՀԿ-ն հիմա էլ որոշել է անապահով Հայաստանից մեզ տեղափոխել ապահով Հայաստան»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Չի բացառվում, որ ՀՀԿ-ն խորհրդանիշների լայն տեսականի ունենա, ավանդական’ կարգախոսի մակագրությամբ վզնոցներին ավելանան նաև արհեստական տերևները` կանաչի տարբեր երանգներով: Փուչիկներ էլ են լինելու, բայց փուչիկների գործն այս անգամ Կարեն Ավագյանին չի վստահվելու: Երգը, որը կհնչի Սերժ Սարգսյանի հոլովակում, կկատարեն Հայաստանի հին ու նոր աստղերը’ Սիհրան Ծաոուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Նունե Եսայանը, Ռազմիկ Ամյանը, Հայկոն: Հոլովակում կհնչի նաև ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ձայնը: Երգում այսպիսի բառեր էլ կան` «Յուրաքանչյուր հայ թող նախ մտածի, թե ինքն ի՞նչ է արել Հայաստանի համար»:
«Աոավոտի» ունեցած տեղեկություններով` հոլովակը նկարահանվում է «ՏԷՑ-ի կոուգում», ականատեսների վկայությամբ` շքեղ բեմի վրա, իսկ «ՏԷՑ-ի կոուգը», մեղմ ասած, բարի համբավ չի վայելում ու դրական էմոցիաներ չի արթնացնում: Հոլովակի մասսայական տեսարաններում անվճար նկարահանվելու դառը ճակատագիրը բաժին է հասել բուհերի ուսանողներին: Նախորդ օրը` դասերից հետո, ուսխորհուրդների գլխավորությամբ, ուսանողներին տարել են նկարահանումների: Նրանց, սակայն, չի ասվել, թե ո՞ւր և ի՞նչ նպատակով են տանում:
Ասել են, թե պետք է մի ուսանողական միջոցառման մասնակցեն, որը հազիվ մեկ ժամ կտևի: Երեխաներին ավտոբուսներով տեղափոխել են նկարահանման հրապարակ ու մինչև ուշ երեկո պահել այնտեղ: Ըմբոստացողներին և նկարահանումներից փախչել ցանկացողներին սպաոնացել են «հիշել» ստուգարքների և քննությունների ժամանակ:
Երեխաներից ոմանք մեզ հետ զրույցում պատմեցին նաև, որ նկարահանման հրապարակի մոտակայքում մի խումբ երիտասարդներ են եղել, ովքեր բղավել են «Բարգավաճ Հայաստան»: Տեղի անվտանգության աշխատակիցները նրանց շատ արագ «լիկվիդացրել են», քանի որ ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական երիտասարդների միջև կարծես արդեն ծեծկռտուք է հասունացել:
Ուսանողները մեզ հետ զրույցում պատմեցին նաև, որ ուսխորհուրդների միջոցով բուհերի ղեկավարներն իրենց «առաջարկ» են արել` եթե ցանկանում են ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի այն ծրագրերում, որոնք հնարավորություններ կընձեռեն թեթևացնել ուսման վարձի մի մասը, ապա պետք է անդամագրվեն ՀՀԿ-ին:
Նկատենք, որ հիմնադրամը նման թիրախային ծրագրեր ունի` զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար:
Երեկ «Առավոտը» այս ամենի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից:
– ՀՀԿ-ն արդեն սկսե՞լ է նախընտրական քարոզարշավը:
-Իհարկե, նախապատրաստվում ենք: Դուք վերահսկելի քարոզարշավի մասին եք խոսում: Իհարկե, արդեն որոշակի ծրագրավորումներ ունենք:
-Իսկ որքա՞ն գումար է ՀՀԿ-ն նախատեսել ծախսել քարոզարշավային ատրիբուտների վրա:
-Դա չեմ կարող ասել, որովհետև մինչև ծրագրերը չլինեն` ֆոնդային գումարի բաշխում չի կարող կատարվել:
-Պարոն Սահակյան, տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակի նկարահանումներին ուսանողներին էլ են ստիպողաբար տանում, բնականաբար` չեն վճարում, ու երեխաներն էլ շատ դժգոհ են:
-Ես նման տեղեկություններ չունեմ:
-Դա էլ նոր բա՞յլ է:
-Ես, իհարկե, գիտակցում եմ, որ մեր յուրաբանչյուր գործողությանը պետք է հակակշիռներ ձևավորվեն: Բայց, այնուհանդերձ, մենք օրենքի շրջանակներում նախապատրաստություններ ենք տեսնում և ամբողջությամբ գործելու ենբ օրենքի շրջանակներում:
-Օրինակ` խորհրղարանական ընտրությունների ժամանակ էլ ուսանողներին ինչ-որ պատրվակով կանչում էին բուհեր ու ստիպողաբար նրանց ավտոբուսներով տեղափոխում ՀՀԿ-ի քարոզարշավներին:
-Գիտեք, կատարելագործված, ամեն մեկն իր տեսակետն է ասում: Մենք էդպիսի խնդիր չունենք, որովհետև մեր երիտասարդական կազմակերպությունը 35 հազարից ավելի է: էնպես որ` եթե նման խնդիրներ ունենանք, մենք կկարողանանք իրականացնել: Նրանցից մի մասն ուսանող կլինի, մի մասը տեխնիկումներում սովորող կլինի` տարբեր տեղեր, երիտասարդներ են: Բայց վերագրել, որ բուհի մարդկանց են տանում` արդեն պրովոկացիա է:
-Ի դեպ, ասում են, որ ուսանողներին աոաջարկում են ՀՀԿ-ին անդամագրվել` փոխարենը խոստանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերով նրանց ուսման վարձը փոքր-ինչ թեթևացնել:
-Բնականաբար, պիտի տարբեր տիպի հայտնի և ոչ հայտնի բողոքավորներ լինեն: Ի դեպ, ասեմ, ընտրություններին մենք չենք ակնկալում, և դա պետության համար էլ է վտանգավոր, որ մենք 100 տոկոսանոց պիտի ընտրվենք: Մեր գործողությունները տարբեր առիթներով, բնականաբար, նաև կքննադատվեն: Բայց բերել, թե մենք ուսման վարձեր ենք տալիս… այսինքն` ամեն ուսանողին մեկ միլիոն, հինգ հարյուր, երկու հարյուր հազար ուսման վարձ ենք տալիս, որ ընտրե՞ն, էդպիսի աբսուրդ կլինի՞:
-Խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի մասին է:
-Հիմնադրամը այս տարի էլ է արել, նախորդ տարի էլ, դրա նախորդն էլ… դրանք հատուկ նորմատիվներ են, էդպես չի, որ բերեն մարդուն ասեն` քո ուսման վարձը տալիս ենք, մեզ պիտի ընտրես: Դա չափորոշիչներ ունի, և այդտեղ ընդգրկվում են տարբեր հակումներ ունեցող ուսանողներ»: