Բաժիններ՝

Դեսպանը կազատվի աշխատանքից ԲՀԿ-ին օգնելու համար. մամուլ

« «ժամանակի» տեղեկություն­ներով, Բրյուսելում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը շուտով հրաժեշտ է տալու իր դիվանագիտական կարիերային: Բանն այն է, որ Ադոնցն է օգնել ԲՀԿ ղեկավար­ների բրյուսելյան հանդիպումնե­րի կազմակերպմանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.

«Ադոնցին այդ հրահանգը տվել է ՀՀ նախ­կին նախագահ Ռոբերտ Քոչա րյանը: Ընդ որում, մեր տեղեկու­թյուններով, ԲՀԿ ղեկավարնե­րին Բրյուսելում դիմավորելու արարողությունն էլ է Ս. Ադոնցը կազմակերպել, և իշխանու­թյուններն անմիջապես տեղյակ են պահվել Բրյուսելում նրա այդ գործողությունների մասին:

Նշենք, որ երբ նախօրեին հրապարակել էինք ԲՀԿ այցելության մեջ Ադոնցի ունեցած դերի մա­սին, վերջինս հերքող հաղոր­դագրություն տարածեց, որ այդ ամենի հետ ինքը կապ չունի, որ ինքը դիվանագետ է և նման գործողություններն արգելված են դիվանագետի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս