Բաժիններ՝

Մերժված ՕԵԿ-ը երբեք չի նեղանում. մամուլ

«Աժ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից 2013թ. բյուջեի նախագծին ներկայացրած բոլոր առաջարկությունները ՀՀ կառավարությունը մերժել է: Բայց դա չխանգարեց ՕԵԿ-ին, որպեսզի «կողմ» քվեարկի բյուջեի նախագծին (գոնե ձևի համար ձեռնպահ լինեին): Սա նշանակում է, որ կա’մ նրանց առաջարկները անպիտան էին, կամ էլ ՀՀԿ-ն պարզապես արհամարհում է իր կոալիցիոն միակ գործընկերոջը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Տեղեկացնենք, որ ՕԵԿ-ն առաջարկել էր գործադիրին, որպեսզի խմբակցության փորձագետների աշխատավարձը հավասարեցնեն պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականների աշխատավարձին՝ նրանց ընդգրկելով սոցիալական փաթեթի մեջ: Սակայն կառավարությունը պատասխանել է, որ ելնելով ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծից’ այդ խնդիրը առաջնահերթ չէ:

«ժողովուրդի» հարցին, թե չի նեղացել ՕԵԿ-ը, որ այդքան մերժվել է, խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Խնդիրը նրա մեջ չէ, որ մենք մերժում ենք ստացել, որովհետև բյուջեում ընդգրկված են մի շարք ռազմավպրակսւն ուղղություններ, որոնք մեզ համար սկզբունքային են: Ել այդ սկզբունքային մոտեցումները նաեւ մեր ծրագրերի մեջ են, և մենք կարևորում ենք, որ դրանք բյուջեի մեջ ֆիքսված են»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս