Բաժիններ՝

Շախտյորը 2-րդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն կրեց Թուրինի «Յուվենտուսից» և վաստակած 10 միավորով զբաղեցրեց E խմբի 2-րդ տեղը:

Եթե առաջին խաղակեսում թիմերը քիչ էին գրոհում` ավելի շատ ուշադրություն դարձնելով պաշտպանությանը, ապա ընդմիջումից հետո թե’ «հանքափորները», թե’ թուրինցիները մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր էին ստեղծում միմյանց դարպասների մոտ: Հանդիպման միակ գոլը գրանցվեց 56-րդ րոպեին. Լիխշտայները բացահայտ խաղից դուրս վիճակում ստացավ գնդակը, այն ուղարկեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ Կուչերը Ջովինկոյի հետ պայքարում գրավեց սեփական դարպասը:

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Մխիթարյանը 54-րդ րոպեին շատ լավ հարված կատարեց անհարմար դիրքից, բայց գնդակը փոքր-ինչ շեղ ընթացավ, իսկ 72-րդ րոպեին «Յուվենտուսի» պաշտպանները սեփական տուգանային հրապարակում վայր գցեցին Հենրիխին, սակայն մրցավարը ոչ միայն 11 մետրանոց չնշանակեց, այլև դեղին քարտ ցույց տվեց Մխիթարյանին:

Այս խմբի մյուս խաղում «Չելսին» 6:1 հաշվով ջախջախեց «Նորշելանդին»: Լոնդոնցիները նույնպես 10 միավոր ունեն իրենց ակտիվում, սակայն միմյանց միջև հանդիպումներում առավելության շնորհիվ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց «Շախտյորը», իսկ «Չելսին» բավարարվեց Եվրոպա լիգայի ուղեգրով: Խմբի հաղթղ «Յուվենտուսն» ունի 12 միավոր, ետնապահ «Նորշելանդը»` 1:


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս