
Ում հետ են աշխատում մարզպետները

Հայաստանի Հանրապետության մարզպետներից տեղակալների հարցում ամենահամեստը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն է: Նա ունի ընդամենը մեկ տեղակալ: Ըստ մարզպետարանի կայքի, մարզի ղեկավարը մեկ տեղակալից բացի, ունի նաև երկուական խորհրդական և օգնական:
Ի տարբերություն Սարգիս Սահակյանի` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը միանգամից չորս տեղակալի հետ է աշխատում: Դրա փոխարեն Աշոտ Ղահրամանյանն, ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի, չունի ոչ մի խորհրդական: Նա ունի նաև մեկ օգնական:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ ոչ մի օգնական չունի և օգտվում է միայն Լևոն Ասլամյանի խորհուրդներից: Շիրակի և Սյունիքի մարզպետարաններում էլ բացի, խորհրդականների, տեղակալների և օգնակաների հաստիքից կա նաև գլխավոր աուդիտորի պաշտոնը: