Պատգամավորները խեղճացած են կառավարության առաջ

Քիչ առաջ ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ասելով, թե բյուջեի նախագծի մասին իրենց գնահատականները մնացել են նույնը:

«Մենք կարծում ենք՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով իսկապես անհրաժեշտ է արագընթաց կարգով հասարակական, քաղաքական բոլոր ուժերի համատեղմամբ ստեղծել երկրի կայուն զարգացման նոր ռազմավարություն, առանց որի հնարավոր չէ առաջնորդվել:

Մեր քաղաքական կամ անգամ կոալիցիոն քաղաքական ուժի շնորհքը շատ քիչ է, որպեսզի այս ամբողջ համակարգում լուրջ փոփոխություններ իրականացվեն, բայց, ցավոք, ինչպես տեսնում ենք՝ ոչ միայն կառավարությունը, այլև քաղաքական մեծամասնությունն անտեսում է այս հիմնարար և կարևոր սկզբունքն ու մոտեցումը, և առաջնորդվում է նորից սեփական ակնոցներով դիտելու քաղաքականությամբ և չի նկատում, որ երկիրն օրեցօր դատարկվում է, կորցնում է իր պոտենցիալը և ամենավատ բանը, որ կարող է սպառնալ՝ մեր պետականության կորուստն է: Իսկ դա նշանակում է, որ սա վերջն է լինելու, պարոնայք»- ասաց Ա. Մինասյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը չեն ուզում ընդունել, որ բյուջեն նպատակ չէ, այլ՝ միջոց է: Եվ էստեղ էլ պատահական չէ, որ պատգամավորները՝ նույնիսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, խեղճացած կառավարության առաջ՝ չեն կարողանում փոքր հարցն անգամ լուծել:

Կարդացեք նաև

Սա հերթական անգամ ապացուցում է, որ բյուջեն մենաշնորհված է կառավարության կողմից և պառլամենտի մասնակցությունը, չասենք ձևական, առնվազն լեգտիմացնում կամ դրոշմում է կառավարության այս կամայական վարքագիծը»:

Ա. Մինասյանը վերջում հայտարարեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս