Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ձգտում է «լավ աշակերտ» լինել Եվրոպայի առջև. մամուլ

«Առավոտի» հետ զրուցում Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը, անդրադադառնալով անցյալ շաբաթվա վերջին անցկացված ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի դրական հայտարարություններին՝ ուղղված Հայաստանի հասցեին, նկատեց․ «Արդեն մի քանի տարի է` Սերժ Սարգսյանը ձգտում է «լավ աշակերտ» լինել Եվրոպայի առջև, այդ քայլերն են նկատվում, թեև Հայաստանը կարող էր ավելի հեռուն գնացող քայեր էլ ձեռնարկել, բայց ամեն դեպքում Ս․Սարգսյանը ջանքեր է գործադրում, որպեսզի ցույց տա, որ Հայաստանի հայացքը դեպի Եվրոպա է»։

Փորձագետի կարծիքով` չափազանց կարևոր հանգրվան է Հայաստանի համար․ «Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի՝ առանց մոռանալու Ռուսաստանի շահերը անշուշտ։ Այսինքն՝ քաղաքական նոր շունչ կա, եւ այս առումով կարծում եմ, որ բավական դրական ազդակներ կարող են լինել»:

Կայծ Մինասյանը խորհուրդ տվեց չմոռանալ նաև Ռուսաստանի կողմից առաջարկված Եվրասիական միության ծրագիրը․ «Հայաստանը, ճիշտ է, երբ դիրքորոշում է արտահայտում, որ ուղղակի սահման չունի Ռուսաստանի հետ, եւ դժվար է նման միության ստեղծումը: Իհարկե ռուսներն էլ հակադարձում են, թե Եվրոպայի հետ էլ ուղղակի սահման չունեք, սակայն ռուսները մոռանում են Վրաստանի գործոնը․ Վրաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ հայտնի են, իսկ Վրաստանը Հայաստանին սահմանակից երկիր է»»,- Կայծ Մինասյանի խոսքերն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս