
Հանրապետական միասնություն` ՀԱԿ-ում

Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության սենյակում բավական լարված իրավիճակ է եղել: Խմբակցության սենյակից բղավոցներ և վիճաբանության տպավորություն թողնող արտահայտություններ են հնչել:
Այդ պահին խմբակցությունում քննարկվում էր ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի որոշումը` համաձայնել ՀՀԿ առաջարկությանը և Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման հարցին անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո:
ՀԱԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամների ճնշող մեծամասնությունը կողմ է եղել այս գործարքի կայացմանը: