ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 26.11-30.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է  1.46մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել շուրջ 2.0մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազար դրամ  գումարի չափով և հաշվարկվել է  27.0 հազար դրամ  գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի   վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 244.5 հազար դրամ  գումարի ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի   վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 11 գործով հաշվարկվել է 1.07 մլն դրամ ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի    աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է  27.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժնի կողմից  1 տնտեսվարողի  մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի   կողմից  մարզի 2 համայնքներում իրականացված ստուգումների արդյունքում  հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի   կողմից  1 տնտեսվարողի  մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 350.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Տավուշի  տարածքային բաժնի   կողմից 2 տնտեսվարողի  մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Հողերի  պահպանության ոլորտ

Կոտայքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 100.0 հազ.դր.ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 80.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի  աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է վարչական տուգանքի  որոշում 80.0 հազար դրամ գումարի չափով:

Երևանի տարածքային բաժնի   բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է վարչական տուգանքի  որոշում 50.0 հազար դրամ գումարի չափով:

Շիրակի տարածքային բաժնի   կողմից  1տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է վարչական տուգանքի  որոշում 100.0 հազար դրամ գումարի չափով:

 Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի   աշխատակիցների կողմից արձանագրված ավազի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  վարչական տուգանքի  որոշում 50.0 հազար դրամ գումարի չափով և հաշվարկվել է 15.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննություն

Կոտայքի  տարածքային բաժնի   կողմից հայտնաբերված խախտման համար 1 տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է  100.0 հազար դրամ գումարի չափով  վարչական տուգանքի և գործունեության  ժամանակավոր կասեցման որոշումներ:

Ապօրինի որս

Արմավիրի տարածքային բաժնի   աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է վարչական տուգանքի  որոշում 50.0 հազար դրամ գումարի չափով:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի  աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 80.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Լոռու տարածքային բաժնի  տարածքային բաժնի   կողմից շրջայցերի ընթացքում  արձանագրված  փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքից 2-ի վերաբերյալ կազմված նյութերն ուղարկվել են  Ոստիկանության համապատասխան բաժիններ, իսկ 1 դեպքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի  վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է  190.5 հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  4.75 մլն դրամ գումար:

Տեսանյութեր

Լրահոս