Կանացի ծեծկռտուք` խանդի հողի վրա. մամուլ
«Արտաշատ քաղաքի «Արտաշատ TV » ակումբում նոյեմբերի 26-ին արտառոց միջադեպ է գրանցվել: 22-ամյա Սուսաննա Անդրեսայանի և 18-ամյա Սվետլանա Սպիկյանի միջև խանդի հողի վրա ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում էլ Սուսաննային դատաբժշկի ուղեգիր է տրվել:
Այս տեղեկությունը հաստատեցին նաև ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից և նշեցին, որ փաստի առթիվ կատարվում է հետաքննություն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Կատարվածի շուրջ փորձեցինք զրուցել Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ, սակայն վերջինս նշեց, թե տեղյակ չէ այդ ծեծկռտուքից: Ի դեպ, «Արտաշատ TV» ակումբը գտնվում է Արտաշատի քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ:
Զրուցեցինք նաև ակումբի տնօրեն Ար տակ Մանուկյանի հետ, որն ասաց, որ դեպքի ժամանակ ակումբում չի եղել: «Դե աղջիկներ են, չեն հասկացել իրար, կռվել են: Դեպք է, եղել է, մեկը մյուսի նկատմամբ չի բողոքում: Գիտեմ, որ աղջիկներին կանչել են, քննել, ու ամեն ինչ կարգավորվել է: Ինչ-որ բան չկա այստեղ, և սա նորմալ երևույթ է,- նշեց տնօրենը այնուամենայնիվ նկատելով, որ ակումբում նման միջադեպ երբեք չի եղել: -Ինչպես իրենք են պատմել, աղջիկներից մեկը մյուսին պարելու համար խանդել է, ու դա էլ եղել է պատճառը»:
Ա. Մանուկյանը տեղեկացրեց, որ միջադեպի օրն ակումբում 30 հոգի մարդ է եղել: «Կռվողներից մեկը` Ավետլանան, հիմա իմ աշխատակցուհին է, բայց ոչ մի բան չեմ կարող ասել իր մասին, քանի որ անձամբ չեմ ճանաչում և չեմ շփվում նրա հետ: Իսկ մյուս աղջիկը` Աուսաննան, թեև որքանով տեղյակ եմ` ինչ-որ հիվանդություն ունի»,- ընդգծեց Ա. Մանուկյանը:
Տնօրենից տեղեկացանք նաև, որ ամբողջ միջադեպը ակումբի տեսախցիկները նկարահանել են. «Մի բան ասեմ Ձեզ, տուժող աղջիկը երեկ եկել է ակումբ և ասել, թե ես ձեր հաճախորդն եմ, թե իրեն ոչինչ չի եղել, և շարունակել է ուրախանալ ու պարել: Մեզ մոտ բոլորն էլ իրար հետ և հաճախորդների հետ ջան-ղուրբանով են»:
Ա. Մանուկյանն ընդգծեց նաև, որ եթե իր աշխատողներից որևէ մեկը կատարի ոչ ճիշտ քայլ և խախտի ակումբի կանոնակարգը, անպայման կպատժվի. «Ես ինքս օրենքը շատ հարգոդ, շատ սիրող մարդ եմ, նույնն էլ ցուցմունք տալիս ասել եմ ոստիկանությունում: Հիմա եթե իրենք սխալ են եղել, փառք Աստծո, մեր ոստիկանությունը գիտի, թե ինչ քայլեր պետք է իրականացնել»:
Փորձեցինք տնօրենի միջոցով զրուցել նաև աղջիկների հետ, սակայն, ինչպես պարզվեց, աղջիկները և, առհասարակ, ակումբի աշխատակիցները չեն ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը: