Բաժիններ՝

ԲՀԿ-ից կախված. մամուլ

«Երեկ ՀԱԿ-ը սկսել է ՍԴ ու­ղարկվելիք հայցի ստորագրահավաքը: Այս մա­սին հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմ­բակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հայցը ներկայացնելու համար անհրաժեշտ է 27 պատգա­մավորի ստորագրություն:

Փաստաթղթի տակ լրագրողների աչքի առաջ խիստ հանդիսավորությամբ ստորագրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանը: ՀԱԿ-ն իր գործընկերներին կոչ է արել միանալ նախաձեռնու­թյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.

«ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը երեկ մեր թղթակցին փոխանցել է, որ իրենք մի­անալու են: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի քանի օր առաջ մեր թղթակցին ասել էր, որ ՀՅԴ-ն այս անգամ չի պատրաստվում միանալ նախաձեռնությանը: Ստացվում է, որ ստորագրությունների անհրաժեշտ քանակը լրացնելն էլ է կախված ԲՀԿ-ի որոշումից: ԲՀԿ-ն էլ բնականաբար «այդ մասին հաջորդ դասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս