ՀՀԿ-ական պատգամավոր. Սերժ Սարգսյանն ինձ կծեծի. Առավոտ
««Եթե ես Սերժ Սարգսյանին ասեմ առաջնորդ, ինձ կծեծի, որովհետև առաջնորդը Ստալինին են ասել: Մարդ կա, որն ուզում է մեկին լավություն անի , բայց տունը քանդում է: Փոքր կալիբրի գործիչ էլ համարում է մի մարդու , որը և՛ հանրապետության վարչապետ է եղել և՛ Ազգային ժողովի նախագահ : Ինչպե՞ս հասկանանք»,- զարմանում է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով երեկ Aravot.am-ին տված ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ասածները»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.
Մեր հարցին, ինչպե՞ս եք դուք հասկանում, պարոն Հարությունյանն ասաց. « Հլը մի քանի օր էլ մտածեմ` կպատասխանեմ: Ես դրանից էի վախեցել, որ նրան «փոքր կալիբրի» են ասում, ինձ ընդհանրապես կալիբր չունեմ»:
Հիշեցնենք, Ուրիխանյանն ասել էր, թե ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի քաղաքական դերակատարումը թույլ չի տալիս խորհուրդներ տալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պես կալիբր ունեցող քաղաքական գործչին: