Ծառուկյանը նոր նախապայմա՞ն է առաջարկել

168.am-ի տեղեկություններով, օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին Ս. Սարգսյանի թեկնածությունը սատարելու հետ կապված ԲՀԿ դիրքորոշումը: ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը նախագահական ընտրություններին Ս. Սարգսյանին սատարելու կոնկրետ նախապայման է առաջարկել, այն է՝ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկությունը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը կարծես թե համաձայնել է Վովա Գասպարյանին զոհաբերել հանուն նախագահական ընտրություններին ԲՀԿ կողմից աջակցության: Թեև մեզ չհաջողվեց պարզել, թե ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը ներկայիս ոստիկանապետի պաշտոնում Վ. Գասպարյանի փոխարեն ում թեկնածությունն է առաջարկել, այնուամենայնիվ Ս. Սարգսյանն, ըստ նույն աղբյուրների, մտածում է այդ ուղղությամբ:

Ավելին, նշում են, որ այս անգամ Գ. Ծառուկյանը կոնկրետ երաշխիքներ է պահանջել՝ հիշեցնելով վարչապետի պաշտոնի հետ կապված իրենց միջև նախկինում տեղի ունեցած պայմանավորվածությունը:

Տեսանյութեր

Լրահոս