![](/banners/BeFunky-design.jpg)
Այժմ մեզ մոտ ամեն ինչ ստացվում է. Սավիոլա
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/296874header6.jpg)
«Մալագայի» հարձակվող Խավիեր Սավիոլան խոսել է Իսպանիայի առաջնությն 13-րդ տուրում «Վալենսիայի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակի (4:0) մասին:
«Մենք փայլուն հանդիպում անցկացրինք: Վերահսկում էինք խաղի ընթացքը: Գիտեինք, թե ինչպես է պետք գործել և մեր գործը հաղթական ավարտի հասցրինք:
Թիմի ներկայիս խաղն ինձ հաճույք է պատճառում, մենք ամեն բան պարզապես հիանալի ենք անում, դրանով հանդերձ, ամեն ինչ ստացվում է մեզ մոտ», – Սավիոլայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը