Բաժիններ՝

Նյու Յորքի իշխանությունները հանել են վառելիքի վաճառքի սահմանափակումները

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ «Սենդի» փոթորկի պատճառով վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացվում են։ Այս մասին հայտնում է Ֆրանս-Պրես գործակալությունը։

Բլումբերգի խոսքերով, ավտոլիցքավորման կայանների 85 տոկոսն արդեն վերադարձել է աշխատանքային նորմալ ռեժիմի, և այս պահին քաղաքը վառելիքի դեֆիցիտ չունի։ Իսկ առաջիկայում բենզինի և դիզելային վառելիքի պաշարները միայն կավելանան։

Հիշեցնենք, որ Նյու Յորքում վառելիքի վաճառքի սահմանափակումներ էին մտցվել նոյեմբերի 9-ից։ Ժամանակավոր կանոնների համաձայն, այն ավտոմեքենաները, որոնց պետհամարանիշերը վերջանում են զույգ թվով, լիցքավորվել կարող էին միայն ամսվա զույգ օրերին։ Նույն տրամաբանությամբ սահմանափակումը գործում էր նաև կենտ թվով վերջացող համարանիշերի դեպքում։

Նյու Յորքի իշխանությունները ստիպված էին նման միջոցներ կիրառել, քանի որ «Սենդի» փոթորկի արդյունքում քաղաքը սպասարկող նավթավերամշական գործարանները զանգվածաբար կանգ էին առել։

Փոթորկի արդյունքում ԱՄՆ-ում զոհվել էր 113 մարդ, որոնցից 40-ը՝ Նյու Յորքում։ «Սենդիի» պատճառած տնտեսական վնասը գերազանցում է 50 միլիարդ դոլարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս