
1995-2011թթ. ընթացքում կեղտաջրերի «արտադրությունը» նվազել է 6 անգամ

2012թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետության կոյուղու համակարգում հաշվառված փողոցային, միջթաղային ու միջբակային կոյուղու ցանցերի միագիծ ընդհանուր երկարությունները կազմել են, համապատասխանաբար` 2776.4 և 580.2 կմ, որից քաղաքային համայնքներում` 2664.2 և 555.9 կմ: 2011թ. կոյուղի բաց է թողնվել 86.8 մլն խմ կեղտաջուր:
Այս տվյալները ներկայացված են Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը 2011 թվականին» զեկույցում։ Եթե ընդունենք, որ հանրապետությունում բնակչության թիվը շուրջ 3 միլիոն է, ապա յուրաքանչյուրը տարեկան «արտադրում» է տարեկան միջինը շուրջ 29 լիտր կեղտաջուր։
Մաքրող սարքավորումներով բաց թողնված կեղտաջրերի ծավալը 1995-2011թթ. ընթացքում 6 անգամ նվազել է՝ 328 միլիոնից հասնելով 54 միլիոնի։