Բաժիններ՝

Գվարդիոլայի տեղափոխության մասին ոչինչ չգիտեմ, դա իմ խնդիրը չէ. Ալեգրի

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Յուվենտուսի» հետ առաջիկա հանդիպման մասին, ինչպես նաև մեկնաբանել այն տեղեկությունները, որոնց համաձայն Պեպ Գվարդիոլան կարող է իրեն փոխել «ռոսոներների» գլխավոր մարզչի պաշտոնում։

«Բերլուսկոնին շատ խարիզմատիկ մարդ է. նա միշտ գտնում է այնպիսի խոսքեր, որոնք հանգստացնում են մեզ։

Այս հանդիպման լավ ելքը կարող է շատ բացասական պահերի վրա աչք փակել։

Գվարդիոլայի տեղափոխության մասին ոչինչ չգիտեմ, դա իմ խնդիրը չէ։ Պետք է կենտրոնանամ վաղվա հանդիպման վրա։ Չեմ ցանկանում և առավել ևս իրավունք չունեմ որոշելու, թե ով է գլխավորելու «Միլանը» հաջորդ տարի։ Դա ինձանից չի կախված։

Վաղը պետք է կատարյալ ֆուտբոլ ցուցադրենք, թեկուզ և կատարյալ ֆուտբոլ չի լինում։ Չենք պատրաստվում անհատապես հսկել Պիրլոյին։ Չնայած, իհարկե, մենք նրա վրայից աչք չենք թարթելու»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս