
Վիլյան բաց կթողնի Լևանտեի հետ հանդիպումը

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան կոճի վնասվածքի պատճառով չի օգնի կատալոնական ակումբին Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Լևանտեի» հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Marca-ն:
Կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտնել է, որ հարձակվողը խնդիրներ ուներ դեռևս «Սպարտակի» հետ խաղից առաջ: Չնայած վնասվածն այնքան էլ լուրջ չէ, սակայն մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել:
Նշենք, որ վնասվածքից վերականգնվել են պաշտպան Ադրիանոն և կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, ովքեր անհրաժեշտության դեպքում պատրաստ են մասնակցել «Լևանտեի» հետ խաղին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը