Բաժիններ՝

Մխիթարյանը 17-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր 17-րդ գոլը խփեց Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում:

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Գովերլայի» հետ հանդիպման 17-րդ րոպեին Հենրիխը դարձավ իր թիմի երրորդ գոլի հեղինակ: Նա Ֆերնանդինյոյի փոխանցումից հետո մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, խաբս տվեց նրան և գրավեց դարպասը:

Մինչ այդ գոլի հեղինակ էին դարձել Իլսինյոն (5ր.) և ֆերնանդինյոն (13ր.)։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս