
Ամեն ինչ ունենք, որպեսզի Յուվենտուսի համար խնդիրներ ստեղծենք. Մոնտոլիվո

«Միլանի» կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն վստահություն է հայտնել, որ իր թիմին կհաջողվի արժանապատիվ դիմադրություն ցուցաբերել Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Յուվենտուսի» հետ կայանալիք խաղում։
«Ամեն ինչ ունենք «Յուվենտուսի» համար խնդիրներ ստեղծելու համար։ Ենթադրում եմ, որ Բոատենգը կարող է որոշիչ դեր խաղալ այս դիմակայությունում։
Մրցակցի ո՞ր ֆուտբոլիստին կհանեի կազմից։ Երևի Բուֆոնին։ Այդ դեպքում մեզ համար շատ ավելի հեշտ կլիներ», – Մոնտոլիվոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը