Բաժիններ՝

Եթե Ատլետիկոն վաճառի Ֆալկաոյին, ապա կգնի Սուարեսին

Ինպես պնդում է The Sun-ը, Մադրիդի «Ատլետիկոն» լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսով և պատրաստ է 40 մլն ֆունտ առաջարկել նրա տեղափոխության դիմաց։

Չնայած այն հանգամանքին, որ ինքը ֆուտբոլիստը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է մնալ իր ներկայիս թիմում, մադրիդցիները վստահ են, որ ամռանը Չեմպիոնների լիգայի ուղեգրի շնորհիվ կարող են գրավել ուրուգվայցու ուշադրությունը։

«Գիտենք, որ սա չափազանց բարդ խնդիր է, սակայն ոչ անհնարին», – հաստատել է «Ատլետիկոյի» ներկայացուցիչն, ով ցանկացել է, որ իր անունը չհրապարակվի։

Ինչպես երևում է, Սուարեսին գնելու համար անհրաժեշտ գումարը իսպանական ակումբը կունենա Ռադամել Ֆալկաոյի վաճառքից, ում արդեն ձմռանը կփորձեն ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930