
Տղամարդիկ նախընտրում են իրենց նման կանանց

Տղամարդկանց ավելի շատ գրավում են դիմագծերով իրենց նման կանայք, օրինակ՝ աչքերի նույն գույնով, կամ դնչի վրայի փոսիկով,- գրում է Le Figaro-ն:
«Գուցե Դուք գրավել եք Ձեր զուգընկերոջը հումորի զգացումով, սպորտի կամ էպոսագիտության նկատմամբ ունեցած ընդհանուր հետաքրքրությամբ, Ձեր զգացմունքայնությամբ: Բայց կարո՞ղ էիք ենթադրել, որ, բացի այդ, նա Ձեր մեջ փնտրում է իր իսկ դեմքը»,- գրում է հոդվածի հեղիակ Պոլին Ֆրեուրը:
«Մոնպելյեի էվուլյուցիայի մասին գիտությունների Ինստիտուտի գիտնականները հարյուրավոր մարդկանց խնդրել են ընտրել համակարգչով պատրաստված դեմքեր, որոնք նրանց դուր են գալիս: Յուրաքանչյուր 5 տղամարդուց 2-ն ընտրել է իրեն շատ նման կնոջ՝ մազերի և աչքերի նույն գույնով, դնչի փոսիկի բացակայությամբ կամ առկայությամբ, շրթունքների հաստությամբ…:
Գիտնականներն ուսումնասիրել են նաև նվազագույնը մեկ երեխա ունեցող զույգերի, որի արդյունքում պարզ է դարձել, որ միմյանց սիրող զույգերի մեծամասնությունը նույն դիմագծերով են»,- գրում է հեղինակն ու հավելում, որ կանայք նույնպես նմանություն են փնտրում, սակայն տղամարդիկ ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց զուգընկերոջ արտաքին տեսքին: