
Հայտնի թենիսի մարզչին բռնաբարության համար 8 տարով ազատազրկել են

Հայտնի ֆրանսիացի թենիսի մարզիչ Ռեջիս դե Կամարեն 8 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Սան-Տրոպեում գտնվող թենիսի ակադեմիայում 2 թենիսիստուհիների բռնաբարելու համար։ Հաղորդում է L`Equipe-ը։
70-ամյա մարզիչը ղեկավարել է ակադեմիան 1977-89 թվականներին։
Թենիսիստուհի Իզաբել Դեմոնժեն իր գրքում պատմել է իր հետ կատարվածի մասին, ինչն էլ մեծ արձագանք է ստացել ֆրանսիական մամուլում և նոր ընթացք հաղորդել գործին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը