
Բարսելոնայի ֆուտբոլիստներին զարմացրել են Վիլանովայի առաջնորդի որակները. Չավի

«Բարսելոնայի» 32-ամյա կիսապաշտպան Չավին գովեստի խոսքեր է ասել թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի մասին։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը խոստովանել է, որ Վիլանովայի անհատականությունը թիմի ֆուտբոլիստների համար անսպասելի է եղել։
«Վիլանովայի հետ մարզումներից հիանալի տպավորություն եմ ստանում։ Նա հիանալի աշխատանք է կատարում։ Պետք է խոստովանեմ, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները զարմացած էին նրա ուժեղ անհատականությամբ և առաջնորդի որակներով», – Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը