
Շաքարի գործարանի ֆենոմենը. Հայկական ժամանակ

«Երեկ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մամուլի ասուլիսում մանրամասն ներկայացնելով գյուղարտադրանքի մթերման այս տարվա պատկերը՝ այդպես էլ չկարողացավ բացատրել շաքարի գործարանի հետաքրքիր ֆենոմենը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«2010-ին Սերժ Սարգսյանը, այցելելով Ախուրյանի նորաբաց շաքարի գործարան, ասել էր, որ այնտեղ աշխատում է 1700 մարդ։ Այս տարի գործարանի աշխատողների թիվը չի հասել նույնիսկ 100-ի, բայց արտադրանքի ծավալները աճել են 3 անգամ։ Սա է ֆենոմենը։
Հնարավո՞ր է՝ շաքար արտադրելու փոխարեն պատրաստի շաքարավազը բերում լցնում են պարկերը ու վաճառում, բայց ասում են, թե արտադրում են՝ օգնող հարց տվեցինք փոխնախարարին։ «Ոչ, ոչ,– կտրուկ ուատասխանեց նա,– վերամշակում են»։ Ի դեպ, Մակարյանի ասածներից պարզ դարձավ, որ դժվար թե այդ գործարանը երբևէ շաքարի ճակնդեղ մթերի մեր գյուղացիներից»,– գրում է թերթը։