Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը հայտնվել է Սպարտակի ուշադրության կենտրոնում

Մոսկվայի «Սպարտակը» հետարքրություն է ցուցաբերում «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Sports.ru-ն՝ հղում կատարելով Sovsport-ին։

Նույն աղբյուրը նշում է, որ մոսկովյան ակումբը քննարկում է հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը, սակայն միաժամանակ չի ցանկանում մեծ գումար հատկացնել այդ տրանսֆերն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը ներկայում վնասվածք ունի և արդեն մի քանի շաբաթ է դուրս չի եկել խաղադաշտ։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ նրանով հետաքրքրվում են մի շարք այլ ակումբներ, այդ թվում՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս