
«Կլինուս ալլախոմ, նե´տ». Լյովա Խաչատրյանի պատասխանը՝ Հրապարակին

«ԲՀԿ ֆրակցիայի նորագիր անդամ, ապարանյան սիմվոլների նկատմամբ հատուկ հակում ունեցող, գլխավոր դատախազի դեմ ճակատամարտի ելած և՛ նախկին ԲՀԿ-ական, այժմ ՕԵԿ-ական Բենզին Ռուբոյին հաղթած Լյովա Խաչատրյանը նախորդ շաբաթ Աժ հայտարարությունների ժամին մեկ էլ, ու շատերի համար անսպասելի, հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ բավականին պաշտպանեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ասելով, որ նա երբեք շրջապատված չի եղել օլիգարխներով, և նրա ժամանակ ընտրատարածքներում այնպիսի խայտառակ կեղծիքներով ընտրություններ տեղի չէին ունենում, ինչպես հիմա է: ԲՀԿ-ում անմիջապես մտածել էին. «Լյովն էլի մի էրկու բաժակ պանդա` վայրի տանձի օղի է գցել»:
«Գցե՞լ էիք»,- հարցրեց «Հրապարակ»-ը Լյովա Խաչատրյանին: «Կլինուս ալլախոմ, նե´տ»,- ասաց նա` խաչ անելով: «Պարզապես ինձնից առաջ ելույթ ունեցողի ասածները դուրս չեկան, դրա համար էդպես ասացի»: Բա խա՞չ ինչու եք անում: «Որ սուտ եմ խոսում, անպայման խաչ եմ անում»,- անկեղծացավ նա»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: