Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի մայրը չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի. Հայկական Ժամանակ

Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի նախագահի թեկնածու: Այդ մասին Ռոզա Ծառուկյանն ասել է երեկ` պատասխանելով մեր թղթակցի հարցին` կցանկանա՞ր արդյոք, որ իր որդին առաջադրվի:

«Ո´չ: Եվ խնդրում եմ նման հարցերով ինձ մի ծանրաբեռնեք, քանի որ ես բուժման պրոցեսում եմ, արտերկրում եմ և հենց հիմա էլ բուժման պրոցեսում եմ»,- ասել է Ծառուկյանի մայրը:

ԲՀԿ նախագահի առաջադրվել-չառաջադրվելը առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս