
Բալասանյանը կդառնա ՀՀԿ-ակա՞ն. Ժամանակ

ՙ««Ժամանակի» հավաստի տեղեկություններով, Գյումրիի նորընտիր ԲՀԿ-ական քաղաքապետ ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը չի մասնակցել Կոնյակի գործարանում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ԲՀԿ քաղխորհրդի ու մարզային կառույցների ղեկավարների հանդիպմանը: Հայտնի է, որ հանդիպման ժամաակ հնչել են սեփական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու և Ծառուկյանի թեկնածությունը պաշտպանեու վերաբերյալ հայտարարություններ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու շարունակում.
«Թերևս, պարոն Բալաանյանը, ով այժմ Գյումրիում պաշտպանում է ՀՀԿ թեկնածուին, գերադասել է չմասնակցել նման քնարկման: ՀՀԿ սատարմամբ Գյումրիի քաղաքապետ դարձած Ս. Բալասանյանի համար իրավիճակն ավելի անվերահսկելի կդառնա, եթե ԲՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով:
Այդ դեպքում, եթե Բալասանյանը մնա ԲՀԿ-ում, ստիպված է լինելու պաշտպանել Գ. Ծառուկյանի թեկնածությունը կամ նույնիսկ ԲՀԿ համաձայնության արդյունքում առաջադրված միասնական թեկնածուի, ով կարող է Ծառուկյանը չլինել: Չի բացառվում, որ մինչ այդ Բալասանյանը որոշում կայացնի լքել ԲՀԿ շարքերն ու անդամագրվել ՀՀԿ-ին»: