
Երևանի ամանորյա զարդարանքն է՞լ է ատկատներով. Հայկական ժամանակ

«Հանրապետության գլխավոր տոնածառի ատկատները սկսվելու ե դեկտեմբերի 1-ից՝ մեր թղթակցի հարցման ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ի դեպ, ամանոյա լույսերը քաղաքում սկսել են տեղադրվել դեռ նախօրեից և, ըստ ավանդույթի, ամենաբանուկ ժամերին խցանումներ առաջացնելով ու նաև վթարների պատճառ դառնալով»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Քաղաքապետարանից մեր թղթակցին հայտնել են, որ տեղադրված լույսերը դեռ չեն վառվելու: Թե ինչպիսին կլինի Հանրապետության հրապարակում տեղադրվելիք գլխավոր տոնածառը, որոշել են գաղտնի պահել, որ անակնկալ մատուցեն:
Սակայն, եթե այս հարցում «խորհրդավորության քողը» դեռ հասկանալի է, ապա մեր թղթակցի հղած մնացած հարցերի դեպքում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի գաղտնապահությունը լուրջ կասկածների հիմք է տալիս:
Մասնավորապես, քաղաքապետարանից հրաժարվել են հայտնել, թե որքան գումար է հատկացված` Նոր տարվան ընդառաջ քաղաքը զարդարելու համար: Չեն հայտնել նաև, թե դիզայներական որ ընկերություններն են մասնակցելու ձևավորման աշխատանքներին:
«Ձևավորման աշխատանքներին մասնակցելու են տարբեր դիզայներական ընկերություններ, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող «Ձևավորում» ՓԲԸ-ն»,- ասված է մեր թղթակցի հարցմանը տրված գրավոր պատասխանի մեջ:
Բանավոր էլ պնդել են, թե գնումների գործընթաց է կազմակերպվելու, դրա համար էլ գումարի և ընտրված ընկերությունների մասին մանրամասներ չեն հաղորդում: Հավելենք նաև, որ ո´չ քաղաքապետարանի, ո´չ էլ գնումների գործակալության կայքում ամանորյա զարդարանքների վերաբերյալ հայտարարություն չգտաք»: