Բաժիններ՝

Լրացված իրականություն՝ Microsoft-ի կողմից

Microsoft ընկերությունն արտոնագրել է, այսպես կոչված, լրացված իրականության ակնոցների սեփական տարբերակը։ Այլ ընկերություններ ևս աշխատում են նման նախագծերի վրա և միաժամանակ պատրաստվում արտոնագրային պատերազմի։

Microsoft-ի նորամուծության ամբողջական անվանումն է՝ «Տեղի ունեցողի վերաբերալ լրացուցիչ տեղեկատվության տրամադրում իրական ժամանակում»։ Օրինակ, եթե օգտագործողն այդ ակնոցներով մարզադաշտում ֆուտբոլ է դիտում, ապա կոնկրետ ֆուտբոլիստին նայելիս՝ տեսնում է նրա մասին տարբեր տեղեկություններ՝ անունը, տարիքը, խփած գոլերի քանակը և այլն։

Այն նման է սխեմային, որի վրա ներկայումս աշխատում է նաև Google-ը։ Google-ը խոստանում է արդեն 2014թ. թողարկել իր ակնոցները, որոնցքցույց կտան ճիշտ ճանապարհը, օնլայն ռեժիմում օտար լեզվից կթարգմանեն վահանակներն ու ցուցանակները, կապ կապահովեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հարազատների հետ, կհուշեն ճանապարհային խցանումների մասին, և այլն։

Sony ընկերությունը նույնպես մշակում է ակնոցների իր սեփական տարբերակը։ Գործառույթներով այն նման կլինի վերը նշվածին։ Սակայն կունենա ևս մի հնարավորություն՝ ակնոցից ակնոց փոխանցել տվյալները։ Դրա համար ակնոց կրողը պետք է պարզապես աչքով անի նրան, ում ցանկանում է փոխանցել իր կոնտակտները։
Apple-ը նույնպես անմասն չի այս ծրագրերից։ Նման մի նորամուծություն ընկերությունն արտոնագրել է դեռևս 2006թ., սակայն չի շտապում բացել խաղաքարտերը։ Apple-ը շարժվում է հին ու փորձված մարտավարությամբ՝ հարգալից կերպով առաջ թողնել մրցակիցներին, տեսնել նրանց լուծումներն ու շուկայի արձագանքը, որից հետո նոր միայն թողարկել սեփականը՝ դրանում համատեղելով ամենահաջող գաղափարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930