Բաժիններ՝

Խաղը չտեսագրելու համար Շիրակը տուգանվել է 30000 դրամով

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ`

ՈՐՈՇՎԵՑ`

19/11/12թ. «Փյունիկ-2»-«Շիրակ-2» խաղը «Շիրակ-2» թիմի կողմից չտեսագրելու
համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 23-րդ կետի
համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:
15/11/12թ. «Ակադեմիա-99»-«Փյունիկ-1-99» խաղին «Ակադեմիա-99» թիմի ֆուտբոլիստ
Վահագն Ենգոյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ
հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ
հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, ՀՖՖ տեխնիկական
կենտրոն-Ակադեմիային տուգանել 1000 դրամ:
16/11/12թ. «Փյունիկ-Մրգաշատ-97»-«Փյունիկ-2-97» խաղին «Փյունիկ-2-97» թիմի
ֆուտբոլիստ Վաղինակ Գինոյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու
ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական
կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով,
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 2000 դրամ:
17/11/12թ. «Նիգ-Ապարան-97»-«Իմպուլս-2-97» խաղին «Նիգ-Ապարան-97» թիմի
ֆուտբոլիստ Վարդան Սարգսյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու
ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական
կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով,
Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցին տուգանել 2000 դրամ:
20/11/12թ. «Փյունիկ-2-2000»-«Ակադեմիա-2-2000» խաղին «Փյունիկ-2-2000» թիմի
ֆուտբոլիստ Կարեն Սիմոնյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար,
ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն`
որակազրկել 1 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 1000 դրամ:
20/11/12թ. «Փյունիկ-2-2000»-«Ակադեմիա-2-2000» խաղին «Ակադեմիա-2-2000» թիմի
ֆուտբոլիստ Արմեն Մանուկյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար,
ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն`
որակազրկել 1 խաղով, ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիային տուգանել 1000
դրամ:
20/11/12թ. «Արտաշատ-96»-«Շենգավիթ-96» խաղից հետո «Արտաշատ-96» թիմի
ֆուտբոլիստ Արտակ Զաքարյանին մրցակցին հարվածելու համար, ՀՖՖ-ի
կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն`
որակազրկել 2 խաղով, Արտաշատի համալիր մարզադպրոցին տուգանել 10000 դրամ:
14Բ092 խաղին «Ֆուրման-99» թիմի կազմում չգրանցված ֆուտտբոլիստ
մասնակցեկու համար, ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման
կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Ֆուրման Աբրահամյան»
ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս